+
Հարսը 5 տարեկան, փեսան, 6: Աննախադեպ հարսանիք Պետերբուրգում (լուսանկարներ) Ռուսաստանի հյուսիսային մայրաքաղաքում տեղի է ունեցել աննախադեպ փառատոնի շրջանակներում, որն անցացվում է արդեն 4-րդ անգամ: Իհարկե, երեխաները կատակով են ամուսնանում, սակայն ամեն ինչ, հագուստը, ծաղկեփնջերը եւ հարսանեկան այլ պարագաներ, ամենաիսկականն են: Ի դեպ, փառատոնի մասնակիցների, այսինքն հարսուփեսաների տարիքը տատանվում է 2-11 տարեկանների մեջ: Այս փառատոնը հնարավորություն է տալիս երեխաներին ներկայացնելու լայն հանրությանը, նախապատրաստել, սովորեցնել այն ամենին, ինչ նրանց պետք է գալու հետագայում, իրենց իսկական հարսանիքի ժամանակ: Փառատոնի կազմակերպիչ Նատալյա Ռոգովայի խոսքով, երեխաներից շատերը, իրենց ծնողների հետ մեկտեղ, խիստ անհանգստանում են, ամեն ինչ լավ անցկացնելու համար: , - ասում Է Նատալյան: Հումորը մի կողմ թողած, փառատոնին մի խնդիր առաջացավ, հարսնացուներից շատերին փեսացուներ բաժին չհասան, քանի որ թվաքանակը բավարար չէր: Տոնի գագաթնակետը պարն է, որը ներկայացնում են փառատոնի փոքրիկ մասնակիցները: Դրան հաջորդում է տորթը կտրելու արարողությունը եւ ֆոտոշարքը: Навигация posts de записям
No comments:
Post a Comment